Անցեք հիմնական բովանդակությանը
Ստացեք ETH հերոսի կերպար

Որտեղ Էթեր (ETH) գնել

Դուք կարող եք ուղղակիորեն Էթեր (ETH) գնել բորսաներից կամ դրամապանակներից:


Ընթացիկ ETH գինը (ԱՄՆ դոլար)

Բեռնվում է...
(Վերջին 24 ժամը)
Փնտրել ըստ երկրի
🏢

Կենտրոնացված Բորսաներ

Բորսաները կազմակերպություններ են, որոնք հնարավորություն են տալիս ավանդական արժույթներով գնել կրիպտոարժույթներ:

See a list of exchanges
🏗️

Earn ETH

You can earn ETH by working for DAOs or companies that pay in crypto, winning bounties, finding software bugs and more.

Learn about DAOs
👥

Receive ETH from your peers

Once you have an Ethereum account, all you need to do is share your address to start sending and receiving ETH (and other tokens) peer-to-peer.

Ավելին դրամապանակների մասին
🤖

Ապակենտրոնացված բորսաներ

Ձեր դրամական միջոցների վրա ավելի շատ վերահսկողություն ունենալու համար, Էթերը գնեք այլ շահառույից առանց միջնորդի առկայության: Ապակենտրոնացված բորսայի միջոցով Դուք կարող եք զբաղվել դրամական միջոցների առք ու վաճառքով, դրանց վերահսկողությունը չտալով որևէ կենտրոնացված կազմակերպության:

Փորձեք օգտվել ապակենտրոնացված բորսայից
🔑

Դրամապանակներ

Որոշ դրամապանակներ հնարավորություն են տալիս գնել կրիպտոարժույթներ դեբիտային/կրեդիտային քարտի օգնությամբ, բանկային փոխանցմամբ, կամ Apple Pay -ի միջոցով: Գործում են աշխարհագրական սահմանափակումներ:

Ավելին դրամապանակների մասին
🛡️

Staking rewards

If you already have some ETH, you can earn more by running a validator node. You get paid for doing this verification work in ETH.

Learn more about staking

Այս էջում թվարկված բոլոր ապրանքները պաշտոնական հաստատումներ չեն և տրամադրվում են միայն տեղեկատվական նպատակներով: Եթե ցանկանում եք ապրանք ավելացնել կամ կարծիք հայտնել քաղաքականության վերաբերյալ, բարձրացրեք խնդիրը GitHub-ում: Raise issue(opens in a new tab)

👋
Նո՞ր եք Էթերում (ETH): Այստեղից կարող եք սկսել Ձեր ծանոթությունը: Ի՞նչ է Էթերը (ETH):

Ո՞ր երկրում եք բնակվում

Բորսաներն ու դրամապանակները որոշ վայրերում իրավասու չեն զբաղվել կրիպտոարժույթների վաճառքով

Մուտքագրեք Ձեր բնակվելու վայրի անվանումը
🗺️

Մուտքագրեք Ձեր երկրի կամ բնակվելու վայրի անունը, տեսնելու համար այն դրամապանակների և բորսաների ցանկը, որոնց միջոցով կարող եք գնել Էթեր

Ապակենտրոնացված բորսաներ

Ի՞նչ են ապակենտրոնացված բորսաները (DEX):

Ապակենտրոնացված բորսաները Էթերի և այլ տոկենների համար հանդիսանում են բաց շուկայան հարթակներ: Դրանք ուղղակիորեն իրար են կապում գնորդներին և վաճառողներին

Երրորդ վստահված կողմի փոխարեն, որը պետք է ապահովի դրամական միջոցների անվտանգությունը դրանց փոխանցման ժամանակ, ապակենտրոնացված բորսաներն այդ գործառույթն ապահովելու համար օգտագործում են կոդ: Վաճառողի Էթերը (ETH) կփոխանցվի միայն այն ժամանակ, երբ վճարումը երաշխավորված կլինի: Այս տիպի կոդը կոչվում է սմարթ կոնտրակտ (թարգմանությունը՝ խելացի պայմանագիր): Ավելին սմարթ կոնտրակտների մասին

Դա նշանակում է, որ աշխարհագրական դիրքով պայմանավորված սահմանափակումները ավելի քիչ են, քան կենտրոնացված բորսաների դեպքում: Եթե ինչ-որ մեկը առաջարկում է Ձեզ վաճառել այն, ինչը որ ցանկանում եք գնել, և ընդունում է վճարման այն տարբերակը, որը դուք կարող եք վճարել, ապա գործարքին խանգարող ոչ մի բան չկա: Ապակենտրոնացված բորսաները հնարավորություն են տալիս Էթերը գնել այլ տոկենների, «Փեյփալ» վճարային համակարգի, կամ նույնիսկ կանխիկ գումարի փոխանցման միջոցով:

Ապակենտրոնացված բորսայից (DEX) օգտվելու համար դուք պետք է դրամապանակ ունենաք:

Ձեռք բերել դրամապանակ

Գնել այլ կրիպտոարժույթներով

Փոխանակեք Ձեր տոկենները այլ անձանց Էթերի հետ և հակառակը:

Այս բորսաները նախատեսված չեն սկսնակների համար, քանի որ նրանցից օգտվելու համար հարկավոր է նախնական Էթերի (ETH) որոշակի քանակ ունենալ:

Ձեր Էթերը ապահով կերպով պահելը

Համայնքային հայտարարություններ անվտանգության վերաբերյալ

Էթերիում հարթակը և Էթեր արտարժույթը (պաշտոնական սիմվոլը՝ ETH) չեն վերահսկվում որևէ բանկի կամ իշխանության կողմից, քանի որ ունեն ապակենտրոնացված բնույթ: Դա նշանակում է, Էթերը բաց է բոլորի օգտագործման համար:

Բայց սա նաև նշանակում է, որ Ձեր դրամական միջոցների անվտանգությունը ավելի լուրջ ուշադրության կարիք ունի: Էթերի միջոցով, բանկի՝ Ձեր դրամական միջոցները պահպանելու պատասխանատվությունը, դուք վերցնում եք Ձեզ վրա:

Պահեք Ձեր Էթերը դրամապանակում

Եթե պլանավորում եք շատ Էթեր գնել, ավելի լավ է այն պահեք դրամապանակում, որը կառավարում եք, այլ ոչ թե բորսայում, քանի որ բորսաները հաքերների համար հավանական թիրախ են: Եթե հաքերը հասանելիություն ստանա բորսային, Դուք կարող եք կորցնել Ձեր գումարները: Փոխարենը, Ձեր դրամապանակի վրա միայն Դուք վերահսկողություն ունեք:

Ուսումնասիրեք առկա դրամապանակները

Ձեր Էթերիում հասցեն

Դրամապանակի ներբեռնելուց հետո այն Ձեր համար կստեղծի Էթերի (ETH) հանրային հասցե: Այն կունենա այսպիսի տեսք.

0x0125e2478d69eXaMpLe81766fef5c120d30fb53f

Նմուշ. չպատճենել

Այն կարող եք համեմատել էլ-փոստի հասցեի հետ, որը նամակի փոխարեն էթեր (ETH) է ստանում: Եթե ցանկանում եք Էթեր (ETH) փոխանցել բորսայից Ձեր հաշվին, ապա որպես նպատակակետ նշեք ձեր հասցեն: Հասցեն ուղարկելուց առաջ միշտ ստուգեք դրա ճշտությունը:

Հետևեք դրամապանակի ցուցումներին

Եթե կորցնեք դրամապանակին Ձեր հասանելիությունը, ապա կկորցնեք նաև հասանելիությունը Ձեր միջոցներին: Ձեր դրամապանակը պետք է Ձեզ տված լինի հրահանգներ այսպիսի դեպքից խուսափելու համար: Հետևեք այդ հրահանգներին, քանի որ դրամապանակին հասանելիությունը կորցնելու դեպքում, գրեթե բոլոր դեպքերում, այն հնարավոր չի լինի վերականգնել:

Օգտակա՞ր էր այս էջը: