Անցեք հիմնական բովանդակությանը

Ստեյբլքոիներ

Ամենօրյա օգտագործման թվային փող

Ստեյբլքոիները Էթերիում տոկեններ են, որոնք նախատեսված են ունենալ ֆիքսված արժեքներ, նույնիսկ եթե Էթերի (ETH) գինը փոխվի:

Ըստ Շուկայական ծավալի՝ երեք ամենամեծ ստեյբլքոիները, Դաի (Dai), USDC, USDT:

Ինչու՞ օգտվել ստեյբլքոիներից

Ստեյբլքոիները կայուն գնով կրիպտոարժույթներ են: Նրանք Էթերի (ETH) հետ ունեն շատ նմանություններ, բայց դրանց արժեքը կայուն է, ավանդական արժույթների նման: Դրանցով Դուք հնարավորություն եք ստանում Էթերիում ցանցում կայուն արժույթով գործողություններ անել: Ինչպես են ստեյբլքոիները պահում իրենց կայունությունը

🌎

Ստեյբլքոիները կարող են գլոբալ մասշտաբով համացանցի միջոցով ուղարկվել մի տեղից մյուսը: Դրանք հեշտությամբ կարելի է ստանալ և ուղարկել, եթե ունեք Էթերիում հաշիվ:

📈

Ստեյբլքոիների պահանջարկն այնքան մեծ է, որ Դուք կարող եք դրանք պարտքով տալով տոկոսներ վաստակել: Դա անելուց առաջ հավաստիացեք, որ տեղյակ եք բոլոր ռիսկերի մասին:

🤝

Ստեյբլքոիները կարող են փոխանակվել Էթերի (ETH) կամ այլ Էթերիում տոկենների հետ: Շատ ապ-հավելվածներ ապավինում են ստեյբլքոիներին:

🔑

Ստեյբլքոիները ապահովագրված են ծածկագրմամբ: Ոչ ոք չի կարող Ձեր փոխարեն առանց Ձեր տեղյակ լինելու փոխանցումներ կատարել:

🍕

Տխրահռչակ Բիթքոին պիցցան

2010-ին, ինչ-որ մեկը 10.000 Բիթքոինով 2 հատ պիցցա է գնել: Այդ ժամանակ դրանք արժեցել են մոտավորապես 41 դոլլար: Այժմյան շուկայում դրանց ընդհանուր արժողությունը միլլիոնավոր դոլլարներ է: Նմանատիպ շատ ափսոսալի փոխանցումներ եղել են նաև Էթերիումի պատմության մեջ: Ստեյբլքոիները լուծում են այդ խնդիրը, Ձեզ թույլ տալով վայելել Ձեր պիցցան առանց Էթեր (ETH) վճարելու:

Գտնել Ստեյբլքոին

Գոյություն ունեն հարյուրավոր ստեյբլքոիներ: Այստեղ նշված են որոշները, Ձեր նախնական ծանոթության համար: Եթե դուք նոր եք Էթերիումում, խորհուրդ ենք տալիս Ձեզ նախապես ուսումնասիրություն անել:

Խմբագիրների ընտրությունները

Սրանք, հավանաբար, ներկայումս ստեյբլքոյնների ամենահայտնի օրինակներն են և այն մետաղադրամները, որոնք մենք գտել ենք օգտակար են ապ-հավելվածներ օգտագործելիս:

Դաի (Dai)

Դաի-ն հավանաբար ամենահայտնի ապակենտրոնացված ստեյբլքոինն է: Նրա արժեքը մոտավորապես 1 դոլլար է և այն մեծ տարածում ունի տարբեր ապ-հավելվածներում:

Փոխանակեք Էթերը Դաի-ով (Dai)(opens in a new tab)
Իմացեք ավելին Դաի-ի (Dai) մասին(opens in a new tab)
Դաի-ի (Dai) պատկերանշանը

USDC

USDC-ն հավանաբար ամենահայտնի ֆիատային հիմքով ստեյբլքոինն է: Դրա արժեքը մոտավորապես դոլլարի է հավասար և այն ապահովագրված է Circle և Coinbase ընկերությունների կողմից:

USDC-ի պատկերանշանը

Ստեյբլքոիները ըստ շուկայական ծավալի

⚠️
Algorithmic stablecoins are experimental technology. You should be aware of the risks before using them.

Շուկայական ծավալը տոկենների ընդհանուր քանակի և մեկ տոկենի արժեքի արտադրյալն է. Այս ցուցակը փոփոխական է և այստեղ նշված նախագծերից ոչ բոլորն են լիազորված ethereum.org թիմի կողմից:

ԱրժույթըՇուկայական ծավալըԳրավի տեսակը
Tether
$112,968,170,490
Ֆիատային
Go to Tether(opens in a new tab)
USDC
$32,596,438,352
Ֆիատային
Go to USDC(opens in a new tab)
Dai
$5,185,051,724
Կրիպտո
Go to Dai(opens in a new tab)
Frax
$648,499,210
Ալգորիթմային
Go to Frax(opens in a new tab)
TrueUSD
$495,429,742
Ֆիատային
Go to TrueUSD(opens in a new tab)
PAX Gold
$430,587,450
Թանկարժեք մետաղներ
Go to PAX Gold(opens in a new tab)

Ինչպես ձեռք բերել ստեյբլքոիներ

Խնայությունները պահեք ստեյբլքոիներով

Ստեյբլքոիները հաճախ ունեն միջինից բարձր տոկոսադրույքներ, քանի որ դրանք պարտքով ձեռք բերելու մեծ պահանջարկ կա: Կան ապ-հավելվածներ, որոնք թույլ են տալիս ավանդ դնել Ձեր ստեյբլքոիները և դրա դիմաց ստանալ տոկոսներ: Ինչպես բանկերում, այնպես էլ այստեղ, Դուք կարող եք ցանկացած պահի հետ վերցնել Ձեր ակտիվները տոկոսների հետ միասին:

Ապ-հավելվածներ (dapp) դեպոզիտի գործառույթով

Օգտագործեք Ձեր ստեյբլքոինի խնայողությունները դրանցից տոկոսներ վաստակելու համար: Ինչպես ամեն ինչը կրիպտոյում, այնպես էլ կանխատեսելի տարեկան տոկոսադրույքները կարող են ամեն օր փոփոխվել կախված ներկա ժամանակում առաջարկ/պահանջարկ հարաբերակցությունից:

🏦

0,05 %

ԱՄՆ-ում բանկերի վճարած միջինացված տոկոսները հիմնական, դաշնային մակարդակով ապահովագրված խնայողական հաշիվների համար: Աղբյուրը(opens in a new tab)

Ինչպես են դրանք աշխատում. ստեյբլքոիների տեսակները

⚠️

Միշտ կատարեք Ձեր սեփական ուսումնասիրությունը

Algorithmic stablecoins are experimental technology. You should be aware of the risks before using them.
💵

Ֆիատային արժույթով ապահովագրված

Մեծ հաշվով, իրենից ներկայացնում է ավանդական դոլլարի պարտատոմս: Դուք օգտագործում եք Ձեր դոլլարը, որպեսզի ստեյբլքոին գնեք, որը հետագայում կարող եք ներկայացնել և ետ ստանալ Ձեր սկզբնական արժույթը:

Pros

  • Կախված չէ կրիպտոարժույթների տատանումներից:
  • Գնային տատանումները նվազագույնի են հասցված:

Թերությունները՝

  • Կենտրոնացված. ինչ-որ հատուկ մեկը պետք է թողարկի տոկենները:
  • Պահանջում է աուդիտ, համոզվելու համար, որ ընկերությունն ունի բավարար չափի ռեզերվներ:

Example projects

  • USDC(opens in a new tab)
  • TrueUSD(opens in a new tab)
🦄

Կրիպտոարժույթով ապահովագրված

💎

Թանկարժեք մետաղներ

📉

Ալգորիթմային

Իմանալ ավելին ստեյբլքոիների մասին

Վարկանշան & Կրթություն

  • Stablecoins.wtf
    Stablecoins.wtf
    Stablecoins.wtf -ը առաջարկում է շուկայի պատմական տվյալներ, դրանց մասին վիճակագրություն և կրթական նյութեր առավել աչքի ընկնող ստեյբլքոիների վերաբերյալ:
    Goto Stablecoins.wtf website(opens in a new tab)

Օգտակա՞ր էր այս էջը: